Հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում Թուրքիան հյուրընկալել է 2,6 մլն զբոսաշրջիկի: Զբոսաշրջիկների հոսքի ավելացումն անցած տարվա համեմատ չի գերազանցել 1 տոկոսը:
Թուրքիայում հանգստացողների մեջ մեծ թիվ են կազմում ռուսները, ապա՝ գերմանացիները:Երրորդ տեղում Մեծ Բրիտանիայի քաղաքացիներն են: Զբոսաշրջիկների գրեթե 40 %-ը Թուրքիա է ժամանում Անթալիայի օդանավակայանով, ևս 21 %-ը՝ Ստամբուլով ու 13 %-ը՝ Մուղլա նահանգից (ամենահայտնի զբոսաշրջային վայրը՝ Բոդրում), 7 %-ը՝ Էդիրներ նահանգից ու 4 %-ը՝ Իզմիրից:








































