Թուրքական «Գալաթասարայ»-ի գործադիր տնօրեն Լյուֆթի Արիբոգանը հայտարարել է, որ իր ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Անդրե Սանթոսի ծառայություններով:
«Անդրե Սանթոսն իսկապես այն ֆուտբոլիստներից է, որոնց ծառայություններով մենք հետաքրքրված ենք: Սակայն մենք դեռ որևէ բանակցություն չենք սկսել «Արսենալ»-ի հետ»,- Sky Sports-ը փոխանցում է Արիբոգանի խոսքերը:
Նշենք, որ Անդրե Սանթոսն այս մրցաշրջանում մասնակցել միայն երկու հանդիպման:







































