«Լացիո»-ի նախագահ Կլաուդիո Լոտիտոն Ա և Բ Սերիաների` մինչև 18 ակումբ կրճատման կողմնակից է: Այդ մասին է հայտնում Football-Italia-ն:
Իտալիայի Բարձրագույն դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանում մասնակցում է 20 թիմ, իսկ երկրորդ լիգայում` 22:
«Առաջնությանը պետք է մասնակցի առավելագույնը 18 ակումբ: Թիմերի քանակի նվազեցումն անհրաժեշտ է իտալական ֆուտբոլին, որպեսզի հնարավորություն լինի կարգավորել ֆինանսական իրավիճակը:
Ես նաև կարծում եմ, որ Բ Սերիայից Ա Սերիա պետք է տեղափոխվի միայն մեկ թիմ, իսկ երկրորդը պետք է խաղա միջանկյալ խաղեր»,- հայտարարել է Լոտիտոն:








































