ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Apple-ը զգուշացրել է իր ասիական գործընկերներին, որոնք ներգրավված են iPad-ի արտադրության մեջ, որպեսզի նրանք պատրաստ լինեն 2013 թ. կեսին սարքի նոր մոդելի հայտնվելուն:
Հաղորդվում է, որ նոր սերնդի iPad-ը կպահպանի իր դիսփլեյի 9,7 դյույմանոց տրամագիծը ու որոշ չափով կպարզեցնի պլանշետը։
Apple-ը պատրաստվում է թողարկել նաև իր iPad պլանշետային համակարգիչների նոր՝ 7,85 դյույմ տրամագծով մոդել։ Այս մասին հայտմում է DigiTimes կայքը՝ հղում անելով իրավիճակին քաջածանոթ իր աղբյուրներին: Չճշտված տեղեկությունների համաձայն՝ Apple-ը հոկտեմբերի 23-ին կհրավիրի մամլո ասուլիս՝ նվիրված այս սարքի շնորհանդեսին:











































