Sunday, 05 07 2026
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին

45 տարի առաջ այս օրը Բրյուսելում պաշտոնապես բացվեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը

45 տարի առաջ՝ 1967թ. այս օրը՝ հոկտեմբերի 16-ին, Բրյուսելում պաշտոնապես բացվեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը:

Հյուսիսատլանտյան դաշինքը (North Atlantic Treaty Organisation, NATO) եվրոպական պետությունների, ԱՄՆ-ի ու Կանադայի ռազմաքաղաքական միություն է՝ ստեղծված 1949թ. ապրիլի 4-ին` ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Պայմանագիրը ստորագրել էին 12 երկիր (Բելգիա, Մեծ Բրիտանիա, Դանիա, Ւսլանդիա, Իտալիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, ԱՄՆ, Ֆրանսիա): 1952 թվականին ՆԱՏՕ-ի անդամ դարձան Թուրքիան և Հունաստանը, 1955 թվականին` Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը, 1982 թվականին` Իսպանիան, 1999թ.` Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան, 2004 թվականին` Բուլղարիան,Սլովենիան, Ռումինիան,
Սլովակիան, Էստոնիան, Լատվիան և Լիտվան, 2009 թվականին` Ալբանիան և Խորվաթիան:

Հետագայում ՆԱՏՕ-ն ընդլայնվեց և համալրվեց նոր անդամներով: Ներկայում նրանց թիվը քսանութն է:

Երկրորդ աշխարհամարտի ավարտից և սառը պատերազմի մեկնարկից հետո Արևմտյան Եվրոպայի և Կանադայի ու ԱՄՆ-ի միջև ստեղծվեց Հյուսիսատլանտյան դաշինք, որի նպատակն էր անվտանգության երաշխիքներ ապահովել Խորհրդային Միությունից եկող սպառնալիքների դեմ: ԱՄՆ-ը և իր դաշնակից պետությունները փորձում էին խուսափել ԽՍՀՄ-ի ագրեսիայից, ինչի պատճառով էլ ստեղծվեց այս ռազմաքաղաքական կառույցը:

Պաշտպանական այս կառույցի նպատակները նախորդ դարից ի վեր որոշակիորեն վերաձևակերպվել են: Դաշինքի համար բեկումնային էր մասնավորապես սառը պատերազմի ավարտը, երբ հակառակորդ գլխավոր ուժի` Վարշավյան պայմանագրի կազմակերպության փլուզումը զարկ տվեց Հյուսիսատլանտյան դաշինքի մինչև օրս շարունակվող ընդլայնմանը: 21-րդ դարում ՆԱՏՕ-ի գլխավոր մարտահրավերը ահաբեկչությունն է: Այժմ միջկառավարական այս կազմակերպությունում ներգրավված է 28 երկիր:

Երբ 1949 թ.-ին ՆԱՏՕ-ն հիմնադրվեց, դրա հիմնական նպատակն էր դիմակայել Եվրոպայի բաժանմանը և մի նոր սպառնալիքի, որը Խորհրդային Միության աճող ուժն էր:

Որոշումները կառույցում ընդունվում են համընդհանուր համաձայնությամբ` կոնսենսուսով: Դաշինքի որոշումներ կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան խորհուրդն է, որը գործում է երեք մակարդակներով` մշտական ներկայացուցիչների, արտգործնախարարների կամ պաշտպանության նախարարների, պետությունների ղեկավարների: Երեք մակարդակում էլ Խորհուրդը որոշումներ կայացնելու նույն լիազորությունն ունի: Որոշումները համարժեք են կարգավիճակով և իրավական ուժով:

Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպումները վարում է կազմակերպության գլխավոր քարտուղարը, այժմ` Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

ՆԱՏՕ-ի ռազմական հիմնական մարմինը Զինվորական կոմիտեն է` կազմված անդամ-երկրների զինված ուժերի ներկայացուցիչներից:

Կառույցն ունի նաև խորհրդարանական վեհաժողով. այս ձևաչափում կազմակերպության անդամ-երկրների պատգամավորները հնարավորություն ունեն քննարկելու անվտանգության խնդիրներ:

ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները ղեկավարվում են զինվորական կոմիտեի նախագահի կողմից և իրականացվում ռազմավարական երկու` Ատլանտյան ու Եվրոպական հրամանատարությունների միջոցով. վերջինները գործում են Միացյալ Նահանգների բարձրագույն պաշտոնյայի հրամանատարությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում