«Հյուսթոն»-ի պաշտպան Ջերեմի Լինը, որն անցած մրցաշրջանում հանդես եկավ «Նյու Յորք»-ի կազմում, հայտարարել է, որ կցանկանար իր կարիերան ավարտել «Նյու Յորք»-ում:
«Կարծում եմ՝ այն մեծ սերը, որ ստացա քաղաքի ու երկրպագուների կողմից, չեմ կարող ստանալ ուրիշ տեղ: Հասկանում եմ, որ այս մասին խոսելը հիմարություն է, քանի որ NBA-ում եմ միայն երկու տարի, սակայն ասում եմ, որ կցանկանայի կարիերաս ավարտել հենց «Նյու Յորք»-ում: Շատ եմ ուզում մրցելույթներս անցկացնել Madison Square Garden խաղահարթակին, քանի որ այստեղի երկրպագուներն ուղղակի անբացատրելի են»,- ամերիկյան մամուլը փոխանցում է Լինի խոսքերը:






































