Գերմանացի գիտնականները հերքում են այն ընդունված տեսակետը, որ ընտանիք ունեցող կանայք ավելի քիչ ժամանակ են ծախսում իրենց արտաքինի վրա, հետևաբար ավելի վատ տեսք են ունենում, քան չամուսնացած կանայք:
Ինչպես հաղորդում է Myjane պորտալը, գիտնականները փորձ են անցկացրել, որը նրանց թույլ է տվել պարզել, որ մասնավոր կլինիկաների հաճախորդները ավելի հաճախ չամուսնացած կանայք են: Նրանց մոտ հաճախակի են խնդիրներ ծագում սրտի, սեռական և նյարդային համակարգի հետ կապված, և որպես արդյունք` նրանք ավելի վաղ են ծերանում:
Փորձին մասնակցել է շուրջ 35 հազար զույգ: Փորձի ընթացքում նրանց 24 տոկոսն ամուսնալուծվել է: Այդ ընթացքում բժիշկները ստուգել են իրենց հաճախորդների առողջական վիճակը: Պարզվել է, որ այն կանայք, որոնք կորցրել են ընտանիքը, արդեն մեկ տարի անց առողջական խնդիրներ են ունեցել և իրենց ավելի վատ զգացել, քան ընտանիքի հետ:







































