Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Տեր-Պետրոսյանը պատվով դուրս կգա խաղից

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունները ՀԱԿ-ի համար առանցքային հարց են, քանի որ ընտրական գործընթացը Հայաստանում նմանվում է շուլլերի հետ պոկեր խաղալուն։

Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսը ընտրական օրենսդրության փոփոխությունների նախագիծ է ներկայացրել ԱԺ։ Եթե Կոնգրեսը հայտարարում է այս հարցի առանցքային լինելու մասին և ընտրությունները հակառակ պարագայում նմանեցնում է շուլլերի հետ պոկեր խաղալու, ինչպես Զուրաբյանն է հայտարարել, ապա սա նշանակում է, որ եթե ՀՀԿ-ն մերժի օրենսդրական փոփոխությունների առաջարկը, ապա Կոնգրեսը նախագահական ընտրություններին չի մասնակցելու։ Այլապես տարօրինակ կլինի, որ ընտրական օրենսգրքի փոփոխություններ չլինեն, իսկ դրանք առանցքային համարող ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին։ Սա կնշանակի, որ ՀԱԿ-ն էլ մի շուլլեր է, եթե մինչև հիմա իսկ չի դարձել այսպիսին, որը մեկ այլ շուլլերի` իշխանության հետ նստում է պոկերի։ Այսինքն, տրամաբանությունը հուշում է, որ նախաձեռնությունը մերժվելու դեպքում ՀԱԿ-ը կհայտարարի ընտրություններին չմասնակցելու մասին։

Ամենայն հավանականությամբ, Հայ ազգային կոնգրեսը իր նախաձեռնությունը սրում է հենց այն նկատառումով, որ ՀՀԿ-ն մերժելու է փոփոխությունները, որից հետո ՀԱԿ-ի համար հիմք կլինի հայտարարելու, որ այս դեպքում անիմաստ է ընտրություններին մասնակցելը։

Ընտրություններին մասնակցելն իհարկե անիմաստ է, թեև առավել իմաստալից չէր նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցելը, որին, սակայն, ՀԱԿ-ը մասնակցեց՝ ԲՀԿ-ի հետ ուս ուսի տված։ Եվ խնդիրը ներկայումս էլ երևի թե ընտրություններում ԲՀԿ-ի հետ ուս ուսի լինելն է, իսկ սրա համար պետք է, որ ՀԱԿ-ը չառաջադրվի։ Սա մի կողմից թույլ կտա գեղեցիկ ձևով կամ լուռ սատարել կամ առնվազն չխանգարել ԲՀԿ-ի թեկնածուին, կամ էլ ուղղակի սատարել` որևէ ձևակերպումով, և մյուս կողմից էլ սա թույլ կտա Լևոն Տեր-Պետրոսյանին որոշակի պատվով դուրս գալ խաղից։

Ըստ երևույթին, ընտրական օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնության ամբողջ նպատակը հենց սա է, ոչ թե ընտրական օրենսդրության բարեփոխումը։ Այսինքն՝ նպատակը ԲՀԿ-ի ճանապարհից դուրս գալն է, ինչի համար Կոնգրեսը, ըստ ամենայնի, արդեն իսկ սկսել է քարոզչական-նախապատրաստական աշխատանքները։

Բանալին, իհարկե, ՀՀԿ-ի ձեռքում է, որովհետև ՀՀԿ-ն կարող է վերցնել ու ընդունել Կոնգրեսի առաջարկները։ Վերջիվերջո, ընտրական օրենսգիրքը ՀՀԿ-ի համար երբեք խոչընդոտ չի եղել վերարտադրության օպերացիայի հարցում։

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում