Դատելով ամեն ինչից՝ iPad mini պլանշետային համակարգիչը կարող է չդառնալ միակ նորույթը, որը Apple-ը պլանավորում է ներկայացնել հոկտեմբերի 23-ին ներկայացված միջոցառման ժամանակ:
Համենայն դեպս, լրատամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, որ փոքրիկ պլանշետի հետ զուգահեռ, կներկայացվի նաև 13-դյույմանոց Retina դիսփլեյով MacBook Pro նոթբուքը:
Ներկա դրությամբ, գոյություն ունի միայն 15-դյույմանոց Retina MacBook Pro տարբերակը, որը ներկայացվել է անցած ամառ,- հաղորդում է Ferra-ն:












































