Սիրիայի հարևան երկրները Թուրքիայի օրինակով խիստ վերահսկողություն պետք է սահմանեն իրենց օդային տարածքի վրա, որպեսզի անհրաժեշտության դեպքում իջեցնեն Սիրիա թռչող ինքնաթիռները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Մենք կոչ ենք անում բոլոր հարևաններին զգոն լինել այն հարցում՝ ինչպես է օգտագործվում իրենց օդային տարածությունը, հատկապես հիմա, երբ մենք կոնկրետ օրինակ ունենք»,- ասել է Նուլանդը, որի խոսքերը մեջբերում է Rosbalt գործակալությունը:
Ավելի վաղ պետդեպի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունն աջակցություն է հայտնում Թուրքիային, որը հարկադիր վայրէջք էր պարտադրել Մոսկվայից Դամասկոս թռչող ինքնաթիռին:








































