1945թ. մայիսի 9-ի գիշերը Բեռլինի ռազմաինժեներական ուսումնարանում ստորագրվեց հիտլերյան Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի մասին ակտը:
Եկավ հատուցման ժամը բոլոր նրանց համար, ովքեր մեղավոր էին միլիոնավոր անմեղ մարդկանց մահվան համար: Ինքնասպան եղան Հիտլերը, Գեբելսը, Գերինգը, սակայն Հիտլերի առավել ակտիվ համախոհները չկարողացան խուսափել պատասխանատվությունից, որոնք կանգնեցին Նյուրնբերգի տրբունալի առաջ, դատապարտվեցին ու ենթարկվցին արդար պատժի:
Նրանք 1946թ. հոկտեմբերի 16-ին Նյուրնբերգի տրիբունալի վճռով կախաղան բարձրացվեցին: Իոահիմ ֆոն Ռիբենտրոպը (Մոսկվա էր ժամանել չհարձակման մասին պակտի կնքման համար), Էռնստ Կալտենբրունները՝ Գիմլերի տեղակալը, ում կաբինետից էին տրվում համակենտրոնացման ճամբարներում միլիոնավոր մարդկանց ոչնչացնելու հրամաններ, Ալֆրեդ Ռոզենբերգը՝ նացիստական կուսակցության գլխավոր փիլիսոփան: Նրանց թվում էր նաև Իոհան Գուստավ Կեյտելը,՝ գերմանական զինված ուժերի գերագույն հրամանատարության շտաբի ղեկավարը, Հանս Ֆրանկը՝ հիտլերյան արդարադատության նախարարը, Վիլհեմլն Ֆրիկը՝ նացիստական կուսակցության փորձառու գործիչը և շատ այլ բարձրաստիճան գործիչներ:
Նյուրնբերգյան դատավարությունը երբեմն անվանում են «Պատմության դատ», քանի որ այն զգալի ազդեցություն գործեց նացիզմը վերջնականապես ոչնչացնելու գործի վրա:









































