1927թ. այս օրը Դանցիգ քաղաքում (ներկայիս Գդանսկ, Լեհաստան) ծնվեց գերմանացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գյունտեր Գրասը:
1948-1952թթ. Գրասը սովորել է Դյուսելդորֆի արվեստի ակադեմիայում, 1953-1956թթ.՝ Բեռլինի Կիրառական արվեստների բարձրագույն դպրոցում:
1956-ից ցուցադրել է իր գրաֆիկական աշխատանքներն ու քանդակները, միաժամանակ, զբաղվել գրականությամբ: Հենց այդ տարի լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին հավաքածուն:
Ավելի ուշ անցում է կատարում արձակի: Նրա առաջին վեպը՝ «Թիթեղյա թմբուկը», արժանացավ քննադատների ու ընթերցողների հավանությանը: 1979թ. վեպը էկրանավորվեց ռեժիսոր Ֆոլկեր Շլոնդորֆի կողմից ու արժանացավ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենուն» (1979), ինչպես նաև «Օսկարի» (1980)՝ որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ:
1960թ. լույս են տեսնում Գրասի «Մուկն ու կատուն» (1961) ու «Շան տարիներ» (1965), ինչպես «Տեղային անզգայացման տակ» (1969) վեպերը: 1970-ականներին գրվում են «Խխունջի օրագրից» (1972), «Կամբալա» (1977), 1985-ին՝ «Առնետը» վեպերը:
Գրասը բազմաթիվ էսսեների, բանաստեղծությունների ու դրամատիկական ստեղծագործությունների հեղինակ է:
1999թ. գրականության ոլորտում 72 տարեկան հասակում ստացել է Նոբելյան մրցանակ: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է:











































