Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնում կարող է այսօր կամ վաղը ներկայացնել «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է հենց ինքը՝ Բիձինա Իվանիշվիլին: Նա հավելել է, որ իրեն հայտնի չէ, թե կոնկրետ երբ տեղի կունենա դա:








































