Քուվեյթյան Al-Jazeera թերթը երեքշաբթի, վկայակոչելով պաղեստինյան «Իսլամական ջիհադում» սեփական աղբյուրները, տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ խոշոր «վրեժի գործողություն» է նախապատրաստվում «Սրբազան Ալ-Կուդսի Շուրայի մոջահերդների կոմիտեի» հիմնադիր Հիշան Սայդանիի սպանության համար, որը չեզոքացվել էր իսրայելցի զինվորականների կողմից հոկտեմբերի 13-ին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պաղեստինցի զինյալները եգիպտացի սալաֆիների հետ պատրաստվում են առևագնել Սինայի թերակղզում հանգստացող իսրայելցիների, և միաժամանակ հարված հասցնել սահմանային հատվածներին, այդ թվում ականապատ մեքենաների կիրառմամբ:
Թե որքանով է հավաստի այս տեղեկությունը՝ հնարավոր չէ ասել:











































