Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է «արքայական ակումբ»-ում իր կարգավիճակից: Պորտուգալացի մասնագետը հայտարարեց, որ «Ռեալ»-ն աշխարհի լավագույն ակումբն է:
«Մեր ակումբը լավագույնն է աշխարհում և մյուս ակումբներից տարբերվում է իր հարուստ պատմությամբ: Կարծում եմ` «Ռեալ»-ի երկրպագուներն ընդունում են ինձ և գնահատում են աշխատանքս:
Մարդիկ գնահատում են, որ ես անձնվիրաբար աշխատում եմ առաջին աշխատանքային օրվանից սկսած»,- հայտարարեց Մոուրինյոն:







































