Պանաման այժմ ցանկանում է որպես արժույթ օգտագործել եվրոն, որն օրինականորեն կշրջանառվի պետության սահմաններում: Այս մասին հայտարարել է Պանամայի նախագահ Ռիկարդո Մարտինելլին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է AF-ն: Այմժ Պանամայում ազատորեն շրջանառվում է ամերիկյան դոլարը:
Մարտենելլին չի հաղորդել եվրոյի ներդրման մանրամասները, սակայն լիարժեք վստահություն է հայտնել Գերմանիայի և եվրոգոտու տնտեսագետների նկատմամբ:
Պանամայի տնտեսությունը Լատինական Ամերիկայում ամենաարագ աճող տնտեսություններից մեկն է:
Այժմ եվրոն արժույթ է հանդիսանում բազմաթիվ այլ երկրներում ևս, որոնք չեն մտնում եվրոգոտու մեջ, օրինակ՝ Չերնոգորիան, Կոսովոն:








































