Saturday, 20 06 2026
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Արյունով ավարտվող ներքաղաքական խնդիրները ժանգի նման մնում են հասարակության մեջ… (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, այժմ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:

 – Մենք թևակոխել ենք շատ թեժ քաղաքական սեզոն և, բնականաբար, մի իրավիճակում ենք, երբ երկու խոշոր քաղաքական ուժեր՝ ի դեմս Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, մտել են ընտրապայքարի մեջ… Դժվար չէ՞ առանց իրական ընդդիմության, երբ ընդդիմությունն, ըստ էության, իր ամբողջ խաղաքարտերը դրել է ԲՀԿ վրա, իսկ վերջինս էլ հրաժարվում է ընդդիմության պիտակն իր վրա վերցնել և այլընտրանքային ինչ-որ նոր սահմանում է որդեգրել… Չե՞ք կարծում, որ վիճակը դժվար է և պատային…

– Յուրաքանչյուր նախընտրական շրջան ունենում է իր յուրահատկությունները… Այս անգամվա յուրահատկությունն այն է, որ կարծես թե դեռ չկա խոշոր միասնական ընդդիմություն… Մեր գործընկերը ԲՀԿ-ն է, որն իրեն հայտարարել է այլընտրանք, հավանաբար՝ այլընտրանք իշխանություններին… ԲՀԿ-ն իր մեծությամբ երկրորդ քաղաքական ուժն է խորհրդարանում և ունի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություններ… Կարծում եմ՝ քննարկումներ են ընթանում այդ կուսակցության ներսում, հավանաբար նաև գործընկերների հետ, թե ինչ ֆորմատով մասնակցել ընտրություններին… Մինչև այսօր հնչած հայտարարությունները պաշտոնական չեն՝ կուսակցության անդամների տեսակետներ են, որոնք չենք կարող հիմք ընդունել որպես պաշտոնական տեսակետ… Մենք իբրև պաշտոնական տեսակետ ունենք կոալիցիոն հուշագիրը, որտեղ գրված է, որ 2013 թվականին և՛ «Օրինաց երկիրը», և՛ «Բարգավաճ Հայաստանը», և՛ Հանրապետականը նախագահական ընտրություններին պաշտպանելու են Սերժ Սարգսյանին… Ինչպիսին կլինեն քաղաքական գործընթացները և հետագան՝ ցույց կտան առաջիկա շաբաթները…

– ԲՀԿ-ն ընդդիմադիր դիրքերից չի կարող հանդես գալ, որովհետև հավասար պատասխանատվություն է կրել այն տարիների համար, երբ Հանրապետականն է եղել իշխանություն, և, բնականաբար, այպանել կամ հոխորտալ մի քաղաքական ուժի վրա, ում հետ քաղաքական ճանապարհ է անցել գոնե մինչև վերջին խորհրդարանական ընտրությունները, երբ կարծես ապահարզան տեղի ունեցավ, անհեթեթ է… Եթե ԲՀԿ-ն որոշի թեկնածու առաջադրել և մտնել ընտրապայքարի մեջ, առանց իրական ընդդիմության, ովքեր լուրջ կառուցվածքային, ֆունդամենտալ փոփոխությունների առաջարկի և կարևորը՝ գաղափարական այլընտրանքի չեն մասնակցում քեզ հետ, չե՞ք կարծում, որ գործընթացն ինքնին վարկաբեկվում է…

– Ընտրություններն ունեն իրենց տրամաբանությունը. մրցակցություն է… Կա հանրություն, կան ընտրողներ, և յուրաքանչյուր քաղաքական ուժ և լիդեր պետք է իր գաղափարները, տեսակետները, ծրագրերը ներկայացնի հանրությանը… Մենք տեսանք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն կարողացավ բավական համակիրներ ունենալ և մեծ տոկոս հավաքեց. այնպես որ, ամեն ինչ հնարավոր է… Ասում եք՝ ինչպե՞ս կարող է քննադատել իշխանություններին, երբ ինքը իշխանության մասն է… Ես ասում եմ՝ հենց այդպես… Նրանց սխալներն էլ մեր սխալներն են… Նման երևույթներին պետք է հանդուրժողաբար վերաբերվել… Երբ ես Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահն էի, ասում էի, որ եթե ընդդիմադիր դաշտում որևիցե միտինգի ժամանակ ընդհարում է տեղի ունենում ընդդիմադիր երկու բևեռների միջև, միևնույն է՝ պատասխանատվություն ունի իրավապահ մարմինը, այսինքն՝ իշխանությունը…

– Սերժ Սարգսյանը հստակ սահմանել էր, որ գործարար պատգամավորներ չպիտի լինեն ԱԺ-ում… Ի վերջո, նրանք տեղ գտան նաև Հանրապետականի ցուցակում, ոչ անցողիկ տեղերում, բայց մեծամասնական ընտրակարգով առաջադրվեցին և այսօր խորհրդարանում են… Ինչո՞ւ այդքան ընտրողաբար նախագահը գործեց և իր կոալիցիոն գործընկերոջը նույն հանձնարարականը չտվեց և չասաց, օրինակ, որ ԲՀԿ-ում ևս նույն սկզբունքը պետք է գործադրվի, և գործարարները տեղ չպիտի ունենան օրենսդիր մարմնում և իրենց ներկայությունը ծառայեցնեն սեփական հարստությանն ու ունեցվածքին…

– Դա մեր հիմնախնդիրների առանցքն է… Մենք կարողացանք մեր մեջ այդ ուղղությամբ որոշակի քայլեր կատարել… Սահմանադրության խնդիր կա. առաջադրվում է, և հասարակությունը ընտրում է… Մենք փորձում ենք գնալ այդ ուղղությամբ, ցանկալի կլինի, որ բոլորը գնան այդ ուղղությամբ… Ինչո՞ւ Հանրապետականը չկարողացավ ամբողջովին իրականացնել իր ասածը… Չէ՞ որ մենք չենք կարող այլ գործիքներ օգտագործել, քան քո մրցակիցներն են օգտագործում… Դա պետք է համընդհանուր մոտեցում լիներ… Կարծում եմ` հետագայում Սահմանադրության այդ նորմն ամբողջովին կիրառելի կլինի…

– Որպես Մարտի 1-ի հայտնի հանձնաժողովի նախագահ, ի՞նչ կասեք, որ այսօր ՀԱԿ-ի կողմից կարծես առաջարկ է արվում նորից այդպիսի հանձնաժողով ստեղծել… Ի՞նչ գործիքներ կան այսօր նոր լույսի տակ ուսումնասիրելու այս դեպքերը և այն կասկածները, որ շատ վերլուծաբաններ ու լրագրողներ ունեն՝ խնդիրը կարող է քաղաքականացվել, ի՞նչ հնարավորություն կա այսօր վերստին այս խնդրին անդրադառնալու և ինչո՞ւ հիմա… Այդ իմաստով նախընտրական տրամաբանություն տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ…

– Միասին մտածենք… Լրագրողները ինձ մի քանի անգամ հարցրել են՝ ինչպե՞ս եք վերաբերվում, ասում եմ՝ նորմալ եմ վերաբերվում… Որովհետև ԱԺ-ն չորս տարի առաջ ստեղծեց հանձնաժողով, որը տարիուկես գործելուց հետո ներկայացրեց զեկույց, և ԱԺ-ն դա ընդունեց ի գիտություն… Հիմա Ազգային ժողովը պետք է որոշի՝ արդյո՞ք անհրաժեշտություն կա ևս մեկ անգամ ստեղծել նման հանձնաժողով… Իմ կարծիքով՝ այստեղ պառլամենտարիզմի գործիքներն օգտագործվել են…

– Բայց եթե Հանրապետականը քաղաքական կամք ունի բացահայտելու այդ դեպքերի դեռևս չբացահայտված անցքերը, դուք, որպես մեծամասնություն, պիտի այդ թույլտվությունը տաք և հանձնարարեք, որ ՀԱԿ-ը զբաղվի այդ դեպքերի ուսումնասիրությամբ…

– Ես ասացի, որ նորմալ եմ վերաբերվում դրան… Կարծում եմ, որ եթե նման հանձնաժողով ստեղծվի, այն կգործի միմիայն նախընտրական շրջանում, կծառայի միայն նախընտրական քարոզչության նպատակներին և կզբաղվի բացարձակապես քաղաքական գործունեությամբ՝ քաղաքական հայտարարությունների, քաղաքական մոտեցումների տեսքով…

– Ի վերջո, 2011-ին Սերժ Սարգսյանը կրկին անդրադարձավ այս հարցին և հայտարարեց, որ մենք չենք կարող Մարտի 1-ի խարանով առաջ շարժվել, և հանձնարարեց, որ իրավապահները նոր զարկ տան խնդրի քննությանը՝ արձանագրելով, որ Մարտի 1-ի գործը փակված չէ…

– Երբ նախագահը նման հանձնարարական տվեց, ինձ համար դա շատ հասկանալի էր… Ժամանակին ես ասում էի, որ մեր ձեռքի տակ եղած փաստերը հնարավորություն չեն տալիս հստակ եզրակացություն անել… Դիմում ենք հանրությանը, լրագրողներին, ցուցարարներին, բոլորին, ովքեր ունեն փաստեր, որոնք կարող են մեզ օգտակար լինել, որովհետև ականատեսներ են եղել…

– Որովհետև խնդիրը միջազգային հանրությունը չէ, խնդիրը սեփական ժողովրդի առաջ պատասխանատվությունն է… Այդ արյունը պիտի մաքրվի…

– Արյունով ավարտվող ներքաղաքական խնդիրները ժանգի նման մնում են հասարակության մեջ… Այդ կասկածամտությունը մնում է, և յուրաքանչյուր 4-5 տարին մեկ դա հնչեցվում է և օգտագործվում… Հստակ գիտենք, որ «Չերյոմուխա» օգտագործել են ներքին զորքերը…

– …Երեքը գոնե… Ձեր գործընկեր պատգամավորը չի էլ ժխտում, որ ինքն, օրինակ, հրահանգ է կատարել. ԲՀԿ-ից Գրիգոր Գրիգորյանը կոնկրետ այդ երեքի մասով ուղղակի պատասխանատու է…

– Ցավոք, մեր հանձնաժողովին դիմեց միայն մի հոգի, որը վիրավորվել էր «Չերյոմուխայից» և խոսեց իր նկատմամբ բռնությունների մասին… Լավագույնը կլիներ այն, որ մենք ասեինք՝ այս, այս մարդկանց գործողություններում կա հանցակազմ…

– Բայց մարդիկ եղան, որ եկան ասացին, որ հրաման են կատարել և կկատարեին, եթե նորից այդպիսի հրաման լիներ… Այսինքն՝ խնդիրը շատ ավելի քաղաքական էր և քաղաքական կամքից կախված… Սերժ Սարգսյանը հանձնարարել է, որ կառավարությունը հստակ քաղաքական պատասխանատվություն վերցնի այն իրավիճակի համար, որն այսօր տիրում է գործադիրում և նրա տարբեր օղակներում… Վարչապետն այցելում է տարբեր գերատեսչություններ ու նախարարություններ և հայտնաբերում այն խախտումները, որոնք մինչև այս եղել են, և այն անցքերը, որոնք կարող են նոր խախտումների տեղիք և հնարավորություն տալ… Շատերն արդեն և նաև ես կասկածներ ունենք, որ սա նախընտրական տրամաբանության մեջ է… Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այսպես այլևս չի կարող շարունակվել, և պետությունը գնալով քամվում ու հյուծվում է…

– Յուրաքանչյուր անհատ կամ ինստիտուտ ընտրված օրվանից մտածում է հաջորդ ընտրությունների մասին, և դա շատ նորմալ է… Բայց կան գործոններ, որոնք երբ կուտակվում են, անհրաժեշտ է լինում բռունցքով խփել սեղանին և պահանջներ ներկայացնել… Յուրաքանչյուր ժամանակ իշխանությունն իր առջև նոր մարտահրավերներ է դնում և դրանց լուծման համար որոշակի գործիքներ է ընտրում…

– Սպասե՞նք ձերբակալությունների, որովհետև կոնկրետ բացահայտումներ եղել են՝ և՛ Հանրային գրադարանը, և՛ հիվանդանոցներ, և՛ բժշկական սարքավորումներ, դեղեր և այլն… Սրանք արդեն հնարավոր չէ թաքցնել…

– Պետք էլ չէ թաքցնել… Երբեք էլ ոչ նախագահը, ոչ կառավարությունը, ոչ էլ Հանրապետական կուսակցությունը չեն կարծել, թե պետք է որևէ բան թաքցնել, ընդհակառակը՝ եթե դա վերաբերում է ՀՀԿ-ին, հանրապետականներին, ավելի ցցուն, հրապարակային ձևով պատժել նրանց…

– Ոչ ոք չի ձերբակալվել, ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել…

– Դա այդպես չէ, եղել են դատավարություններ, եղել է, որ մարդիկ ազատազրկվել են այսքան կաշառքի համար և այլն… Բայց այսպես կազմակերպված այդ երևույթի դեմ, իմ կարծիքով էլ, առաջին անգամ է…

– Այսինքն՝ Խաչիկյան Վազգենը նախընտրական չէ…

– Գոնե դուք պետք է լավ իմանայիք, որ դա սկսվել է բավականին շուտ…

– Բայց սպասեցիք մինչև այս նախընտրական փուլում նրան կալանքի վերցնեք…

– Ոչ, ոչ, հսկայածավալ աշխատանքներ են տարվել, այդ ամբողջ համակարգը ներքևից ստուգելով եկել են վերև, դրա համար հսկայական ժամանակ էր պետք… Եթե ուզում ես պետության մեջ ինչ-որ խնդիրներ կարգավորել, պետք է ինքդ քեզնից սկսես… Որևէ նախարար չի կարող վերահսկել, թե ինչպես է լինում… Դրա փոխարեն պետք է ընթացակարգերը հստակեցնել, որպեսզի մեխանիզմն ինքը բացառի յուրացումները կամ անարդյունավետ ծախսերը…

– Ուզում եմ հավատալ, որ քաղաքական կամք կա վիճակը փոխելու, սրբագրելու և առաջ շարժելու…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում