Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Առանց Սերժ Սարգսյանի` Դարանակի «յուղը չի տապակվի»

Մարտի 6-ին կայացած Գեղարքունիքի մարզի Դարանակի գյուղապետի ընտրություններում «վերընտրված» գյուղապետ, «Հանրապետական» կուսակցության անդամ Վլադիմիր Սարկիսյանը խնդրում է Սերժ Սարգսյանին, որ իր անմիջական հանձնարարականով գյուղում նոր ընտրություններ անցկացվեն:

«Արդեն լուրը հասել է նախագահին: Ես հույս ունեմ, որ իր անմիջական հանձնարարականով ընտրությունները անվավեր կճանաչվեն, և նոր ընտրություններ կանցկացվեն, որպեսզի մեր բնակիչները հանարավորություն ունենան առանց դրսի մարդկանց միջամտության վերջիվերջո նոր, նորմալ ընտրությունների մասնակցեն», – «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց գյուղապետը:

Հարկ է նկատել, որ Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններին մասնակցելու գրանցում են ունեցել 122 ընտրող, այնինչ ընտրություններին նախորդող 10 օրերի ընթացքում ընտրողների թիվը հասել է 181-ի: Արդյունքում ընտրությունների օրը` ժամը 11.00-ի սահմաններում քվեաթերթիկներն արդեն սպառվել են, և գյուղի մոտ վաթսուն բնակիչներ չեն կարողացել մասնակցել ընտրություններին: Իսկ 3 ձայների առավելությամբ գյուղապետ է ընտրվել ՀՀԿ անդամ Վլադիմիր Սարկիսյանը:

Ի դեպ, Դարանակում ընտրությունները պետք է անցկացվեին դեռ փետրվարի 27-ին, սակայն թեկնածուները ընտրություններին մասնակցելու հայտ չէին ներկայացրել, ինչի արդյունքում ընտրությունների օրը հետաձգվել էր մինչև մարտի 6-ը:

Մեր այն հարցին, թե ստեղծված իրավիճակը ինչի՞ արդյունք է` գյուղապետը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ մեր Սահմանադրության հոդվածներում և Ընտրական օրենսգրքում կան հակասություններ: Եթե Ընտրական օրենսգրքով ընտրելու իրավունք ունի մեկ տարի փաստացի տվյալ բնակավայրում ապրող, հաշվառման մեջ գտնվող բնակիչը, ապա Սահմանադրությունն ասում է, որ մարդիկ իրավունք ունեն ազատ տեղաշարժվելու ցանկացած օր, ցանկացած ժամի և իրավունք ունեն ընտրություններին մասնակցել: Հետևաբար ես կարծում եմ, որ մեր` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի մեջ հակասություններ կան: Եթե իմ կարծիքը, ինչ-որ մի տեղ անցնում է, ես գտնում եմ, որ մեկ տարվա գրանցումը մի քիչ շատ է: Ավելին ասեմ` ես գյուղապետ առաջադրվելու ցանկություն էլ չունեի, ինչի արդյունքում ընտրությունները հետաձգվում էին: 67 հազար դրամը այնքան էլ մի մեծ գումար չի, որ ձգտես գյուղապետի պաշտոնին: Հատկապես, որ մեծ բնակչություն չունեցող գյուղ է և եկամուտներ չունի: Սակայն այդ ընթացքում, երբ համապատասխան թեկնածուներ չեղան և ոչ ոք չառաջադրվեց, ժողովրդի ցանկությամբ, ժողովրդի կամքով որոշ մարդիկ դիմեցին ինձ, և ես երկրորդ անգամ առաջադրեցի իմ թեկնածությունը»:

Վլադիմիր Սարկիսյանին ասացինք, թե այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա չի ցանկանում դառնալ գյուղապետ, սակայն որոշ ուժեր իրեն ստիպում են գնալ այդ քայլին, ինչպես նաև հետաքրքրվեցինք, թե հանրապետական վերնախավը իր կուսակիցներից ո՞ր թեկնածուին է առավելությունը տալիս` իրե՞ն, թե՞ Վահան Մարգարյանին, ինչին ի պատասխան ավելացրեց. «Եթե ցանկություն չունենայի, չէի առաջադրվի: Չեմ կարող ասել, թե ում են առավելությունը տալիս, որովհետև մենք` երկու թեկնածուներս «Հանրապետական» կուսակցության անդամ ենք: Իսկ «Հանրապետական» կուսակցությունը, ըստ իմ ունեցած տեղեկությունների, ոչ ոքիս էլ առավելությունը չի տվել: Հայկական խոսք կա. ասում է` իրենց գյուղի ժողովուրդը թող որոշի, և թող իրենք իրենց յուղի մեջ տապակվեն: Փաստացի մի բան ասեմ` քրոջս հարսը, քրոջս ամուսինը ընտրության չեն մասնակցել` քվեաթերթիկ չլինելու պատճառով: Այս բաները ձեզ ասում եմ միայն ու միայն այն պատճառով, որ իմ կողմնակիցներն էլ են դուրս մնացել քվեաթերթիկ չլինելու պատճառով: Չմասնակցածների 70-80 տոկոսը դրանք իմ կողմնակիցներն են եղել: Ավելին ասեմ` 3 ձայնը գործող գյուղապետի համար շատ քիչ է: Դրա համար նոր ընտրություններում հուսով եմ` ամենաքիչը գոնե 20 տոկոս առավելություն կունենամ»:

Գյուղապետի մյուս թեկնածուն` կրկին հանրապետական Վահան Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նա ևս բողոքարկելու է ընտրության արդյունքները և ավելացրեց. «124 բուլետեն է եղել, այնինչ 181 ընտրող է եղել: Իմ ընտրողները եկել են, որ ընտրեն, սակայն ժամը 11.00-ին ընտրություններն ավարտված են եղել, քվեաթերթիկ չի եղել, որ ընտրեն»: Մեր այն հարցին, թե ով է այս ամենի հետևում կանգնած` նշեց, որ այդ հարցին չի կարող պատասխանել: Իսկ անկուսակցական Գյուլնազ Գրիգորյանը ավելացրեց, որ տոն օրերից հետո են բողոքարկելու ընտրության արդյունքները Սահմանադրական դատարան: «10 օրվա ընթացքում տարբեր շրջաններից 61 մարդ համայնքում կայծակնային արագությամբ գրանցվել են, և որոնք բոլորովին կապ չունեն գյուղի բնակիչների հետ: Ի՞նչ իրավունք ունի կողմնակի գյուղի բնակիչը մեր համայնքի ղեկավարին ընտրի», – նկատեց Գյուլնազ Գրիգորյանը: Այն հարցին, թե ո՞վ է ընտրակեղծիքների թիկունքում կանգնած` արձագանքեց .«Վահանն ու Վլադիմիրը, ես ոչ մի կեղծիք չունեմ արած, մարդ չեմ գրանցել, երկուսով` մարդը 30 մարդ են գրանցել` որին փողով, որին խաթրով»:

Մեզ հաջողվեց պարզել, որ գործող գյուղապետի վրա մի շարք դատական գործեր կան, հետևաբար ցանկանում է վերընտրվել, իսկ Վահան Մարգարյանին հովանավորում է ԱԺ հանրապետական պատգամավոր Սպարտակ Մելիքյանը, հետևաբար իր առաջադրած թեկնածուի հաղթանակը նրա համար պատվի հարց է: Բայց, ինչպես ցույց են տալիս զարգացումները, այս թեկնածուները իրենց «յուղով տապակվողը չեն», հետևաբար այստեղ պետք է անձամբ Սերժ Սարգսյանի մասնակցությունը: Հակառակ դեպքում, եթե նախկինում ընդդիմությունն էր «Հանրապետականին» մեղադրում ընտրակեղծիքի մեջ, հիմա հանրապետականը հանրապետականին է մեղադրում և այսպիսի մանր-մունր հարցերով անհանգստացնում Սերժ Սարգսյանին:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում