Էդինբուրգում համաձայնագիր է ստորագրվել, որը սահմանում է Շոտլանդիայի անկախության վերաբերյալ հանրաքվեի անցկացման կարգը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Փաստաթղթի ներքո իրենց ստորագրություններն են դրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Շոտլանդիայի տարածաշրջանային կառավարության առաջին նախարար, ազգայնականների առաջնորդ Ալեքս Սելմոնդը:
Ինչպես նշվում է փաստաթղթում՝ քվեարկությունը ծրագրված է 2014-ին:







































