Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԵՄ-ը մտադիր է 670 միլիոն եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրել Վրաստանին.
«Այդ գումարի մի մասը նախատեսված է լինելու պետբյուջեի համար, իսկ մյուս մասը՝ երկրում մի շարք նոր նախագծերի իրականացման համար, որոնք առնչվում են նաև գյուղատնտեսական ոլորտին: Գոյություն ունի ԵՄ-ի ու Վրաստանի միջև համագործակցության նոր, կոնկրետ պլան, որն առնչվում է 2014-2020 թվականներին:
Մենք ողջունում ենք Վրաստանի եվրաինտեգրման ձգտումը և հուսով ենք, որ Վրաստանի նոր կառավարությունը կշարունակի այդ բարդ ուղին: Ուժի մեջ են մնում մեր այն ազդանշանները, որ եթե Վրաստանը շարունակի առաջ ընթանալ ժողովրդավարական ճանապարհով, ապա նա մեծ առաջընթաց կունենա ինտեգրման ճանապարհին»: