Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ «Սկուադրա Աձուրա»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը դեռևս չի վերականգնվել ազդրի վնասվածքից և հնարավոր է չմասնակցի Դանիայի ազգային հավաքականի հետ առաջիկա հանդիպմանը:
«Յուվենթուս»-ի դարպասապահին Իտալիայի ազգային հավաքականի կազմում կարող է փոխարինել «Նապոլի»-ի դարպասապահ Մորգան Դե Սանկտիստը:
Դանիայի հավաքականի հետ խաղը բաց կթողնի «Նապոլի»-ի ֆուտբոլիստ Քրիստիան Մաջոն, ով ցանկացել է ներկա գտնվել իր առաջնեկի ծննդյանը:











































