BBC-ն տեղեկացնում է, որ «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը պատրաստվում է վերակառուցել «Էնֆիլդ» մարզադաշտը: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2014 թվականին:
Թիմի սեփականատեր Ջոն Հենրին հրաժարվել է նոր մարզադաշտը կառուցելու մտքից: Վերակառուցման արդյունքում «Էնֆիլդ»-ը կտեղավորի 60.000 հանդիսական՝ ներկայիս 45.000-ի փոխարեն:
Արդյունքում թիմը 20-30 մլն ֆունտ լրացուցիչ եկամուտ կստանա ամեն տարի:





































