Անգլիական «Լիվերպուլ»-ը համագործակցության պայմանագիր է ստորագրել թուրքական բուքմեյքերական ընկերության՝ Misli.com-ի հետ: Գործարքի մանրամասները չեն բացահայտվում:
«Մենք պայմանագրեր ենք ստորագրում համաշխարհային ընկերությունների հետ: Բոլորը գիտեն, որ Թուրքիան առանձնահատուկ վայր է «Լիվերպուլ»-ի համար: Ամենաառաջնայինը այն բանի համար, որ 2005 թվականին հենց այնտեղ ենք նվաճել Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը»,- ասել է անգլիական ակումբի գործադիր տնօրենը:
«Հիմա «Լիվերպուլ»-ն ավելի մոտ կլինի մեր հաճախորդներին: Հուսով ենք՝ այս համագործակցությունը կօգնի մեզ ընդլայնել մեր հաճախորդների թիվը: Մտադիր ենք կազմակերպել հետաքրքիր միջոցառումներ՝ առնչված այս ակումբի հետ»,- ասել է Misli.com-ի գործադիր տնօրենը:







































