Կույր է պետք լինել, որ չնկատես՝ երկիրն առաջ է գնում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՄԻԱԿ-ի քարտուղար, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը: Լրագրողների հարցին, թե ո՞ր ոլորտներում է բարեփոխումներ նկատել, նա պատասխանեց, որ բարեփոխումների հարյուրավոր օրինակներ կարող է բերել սոցիալական, տնտեսական, քաղաքական ոլորտներից:
Անդրադառնալով ընդդիմության միասնական թեկնածուի մասին խոսակցություններին՝ նա ասաց, որ դեռ վերջնական կողմնորոշում չկա, միշտ տարբեր անուններ են հնչում միասնական թեկնածուի վերաբերյալ: «Հիմա, իբրև դիտարկում, կարող եմ ասել, որ միասնական թեկնածուի շուրջ հստակ կողմնորոշում չեմ նկատում: Իբրև քարտուղար, իբրև ՀՀԿ պատգամավոր՝ ես դիտարկում եմ նախագահի թեկնածու գործող նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ Օսկանյանին պատգամավոր եմ տեսնում, նախագահ չէի ընտրի:
Դժվարանում եմ կանխատեսումներ անել, միայն ուզում եմ համոզված լինել, որ նախագահական ընտրություններին ազնիվ պայքար կլինի, և գլուխ կախելու ու ամաչելու տեղ չենք ունենա»,- նկատեց Նաիրա Կարապետյանը:










































