Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանը դրական դինամիկա է տեսնում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում:
«Կողմերի պաշտոնապես արտահայտած դիրքորոշումը` խաղաղությունը պահպանելու և վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ¸ բնականաբար¸կարելի է համարել դրական դինամիկա այն ֆոնի վրա. որ ադրբեջանցիները պաշտոնապես ռազմատենչ հայտարարություններ են անում և սպառնում ուժ կիրառել»¸- նման կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:
Ըստ նրա` Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ստորագրված հայտարարությունը ևս մեկ անգամ հավաստում էր ստատուս-քվոյի պահպանման անհրաժեշտությունը: