CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարար Բինալի Յըլդըրըմը մեկնաբանել է Էրզրումի օդանավակայանում Երևանից Հալեպ թռչող ինքնաթիռին հարկադիր վայրէջք պարտադրելը.
«Հայաստանից թռչող ինքնաթիռը տեխնիկական վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում: Ինչ ասել է տեխնիկական վայրէջք: Խոսքն այն մասին է, որ ինքնաթիռն Էրզրումի օդանավակայանում վայրէջք է կատարել օդաչուների խնդրանքով ու ցանկությամբ: Ողջ տեղի ունեցածը սա է։ Օդաչուն օդանավի տեխնիկական խնդիրների պատճառով վայրէջք է խնդրել, և մենք ընդառաջել ենք նրան»:
Մինչդեռ Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրները հայտնում են, որ իրենք ստուգման են ենթարկելու Թուրքիայի տարածքով դեպի Սիրիա մեկնող յուրաքանչյուր ինքնաթիռ:









































