Այսօր Էրզրումի օդանավակայանում հայկական ինքնաթիռի վայրէջքը հարկադրված չի եղել: Օդանավը Հայաստանից Սիրիա «Օգնիր եղբորդ» հասարակական նախաձեռնությամբ մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնանթիռն է, որն, ըստ պայմանավորվածության, Էրզրումում կարճատև վայրէջքից և ստուգումից հետո ուղևորվվելու է Հալեպ։ Դրան հետևելու են նաև այլ թռիչքներ։
Հիշեցնենք, որ առաջին բեռը կազմում է 14 տոննա. յուրաքանչյուրը 10 կիլոգրամ տարողությամբ` 14 հազար տուփ սնունդ: