«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի անունը չի գրվի համաշխարհային ֆուտբոլի պատմության էջերում: Չավիի հավաստմամբ, դա պայմանավորված է պորտուգալացի մասնագետի խաղի մասին պատկերացմամբ և դիրքորշման փաստով:
«Մոուրինյոն իր ֆուտբոլով չէր կարող աշխատել «Բարսելոնա»-ում: Ես ինքս համակրանքով եմ վերաբերվում պորտուգալացի մասնագետին, քանի որ նա 3 տարի աշխատել է մեր ակումբում: Սակայն նրա պատկերացրած ֆուտբոլը մեր սրտով չէ:
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչն ավելի շատ հաշվի է առնում հակառակորդի գործողությունները և իր թիմի խաղը կառուցում դրա վրա: Ես կարծում եմ, որ Մոուրինյոյի անունը չի գրվի համաշխարհային ֆուտբոլի պատմության էջերում»,- հայտարարել է Չավին:








































