ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Իգոր Յուրգենսը Regnum-ին կարծիք է հայտնել, որ անկախ Հարավային Կովկասում արաբական հեղափոխությունների ազդեցությունից` տարածաշրջանում լուրջ խնդիրներ կան, որոնցից մեկը ղարաբաղյան հակամարտությունն է:
«Դա կապված է Ադրբեջանի բյուջետային ու ոչ միայն, իրավիճակի բարելավմամբ ու Հայաստանի դիրքերի վատացմամբ: Լեռնային Ղարաբաղը լուրջ ու հզոր կոնֆլիկտ է: Այն կարող է դետոնացվել»,- ասել է Յուրգենսը: