Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանը դրական դինամիկա է տեսնում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում:
Մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարությունները`ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց¸ թե ամենակարեւոր առաջընթացը խաղաղության պահպանումն է:
Ըստ նրա` Ադրբեջանը մշտապես հայտարարում է¸ թե ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով պետք է լուծի¸ ցանկանում է ԼՂ խնդիրը դուրս բերել Մինսկի ֆորմատից¸ մինչդեռ հիմա ստորագրում են փաստաթուղթ¸ որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ֆորմատում պետք է իրականացնեն խնդրի հանգուցալուծումը եւ խաղաղ ճանապարհով:
«Առաջընթացը խաղաղությունն է¸ մեզ համար առաջընթացն իրավիճակը խաղաղ պայմաններում պահելն է¸ որովհետեւ պատերազմը ոչ մի լավ բան չի տա¸ իսկ եթե պատերազմ լինի¸ վստահեցնում եմ` մենք պատրաստ ենք դրան».- ասաց պարոն Սահակյանը: