ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Անկարայում հարկադրված վայրէջք կատարած ինքնաթիռի դեպքը ոչ մի կերպ չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
«Ես հավաստիացնում եմ, պետք չէ, որ որևէ մեկը անհանգստանա ռուս-թուրքական հարաբերությունների համար: Դրանք զարգանում են կայուն և հարգալից հիմքի վրա»,- ասել է Լավրովը:
Պատահարի հետ կապված դեպքը մեկնաբանելով` նախարարը նշել է, որ ինքնաթիռում եղած բեռը պատկանել է ռուսական կազմակերպությանը և նախատեսված է եղել սիրիական կողմի համար:
«Դա օրինական բեռ էր, և դրա տեղափոխումը օրինական էր»,- ասել է Լավրովը: Միաժամանակ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կցանկանար նաև թուրքական կողմից գնահատական ստանալ պատահարի վերաբերյալ:









































