«Գրավիր Լոնդոնը» բողոքական շարժման ակտիվիստները կիրակնօրյա երեկոյան ժամերգության ժամանակ իրենք իրենց գամել են լոնդոնյան Սբ Պետրոսի տաճարի ամբիոնին` լռությամբ բարձրացնելով միայն «Տաճարից ինձ դուրս բեր» գրությամբ պաստառը:
Պատահարի վայր հասած ոստիկանության ներկայացուցիչները ոչինչ անել չեն կարողացել, քանի որ տաճարի աշխատակիցները չեն բողոքել ակցիայի դեմ, և իրավապահ մարմինների ներկայացուցիչներն առանց որևէ միջամտության լքել են շինության տարածքը:
Երբ մասնակից չորս աղջիկները, որոնցից մեկը` հաշմանդամի սայլակով, ամբիոնին գամված իրենց բողոքի ձայն են բարձրացրել, նրանց կողմնակիցները բողոքի ակցիան շարունակել են տաճարի ներսում:
«Մենք չենք ցանկանում ձեզ անհագստացնել, մենք միայն ձեզ ենք դիմում կոչով: Դուք մեր դեմ եք հանդես եկել, երբ ճնշվում էր մեր ելույթը արդարության և անհավասարության դեմ: Սուրբ Պետրոսի տաճար, դու պետք է բարձրանաս և քո խոսքն ասես այդ դատին»,- ասվում է շարժման հայտարարության մեջ:










































