Թուրքական «Յենիշաֆակ» հրատարակությունը վստահեցնում է, որ ռուսական քաղաքացիները, ովքեր գտնվում էին ձերբակալված ինքնաթիռում, աշխատում են ՌԴ հատուկ ծառայություններում: Թերթի վարկածի համաձայն` գործակալները մեկնում էին Դամասկոս, որպեսզի պարզեին ՌԴ քաղաքացիների ով լինելը, որոնք պայքրաում են նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ:
«Յենիշաֆակ»-ը գրում է, որ ռուսական հատուկ ծառայությունները մտադիր են ստուգել 3 հարյուր չեչեն գրոհայինների անձը, ովքեր հանդես են գալիս սիրիական ընդդիմության զինված խմբավորումների կազմում:
Այդ նպատակով Սիրիա էր ուղևորվել Անվտանգության դաշնային ծառայության 17 սպա, որոնք թռչում էին սիրիական Syrian Air ավիաընկերության ինքնաթիռով, որը թուրքական իշխանությունների հայտարարության համաձայն տեղափոխել է նաև զինամթերք և այլ ռազմական սարքավորումներ:
Անվտանգության ծառայության սպաները դիվանագիտական անձնագիր են ունեցել, այդ իսկ պատճառով նրանց Անկարայի օդանավակայանում չեն ստուգել:








































