Գաղտնիք չէ, որ ացտեկների շրջանում լայնորեն տարածված է եղել մարդու զոհաբերությունը:
Աստվածների պատվին կարող էին զոհաբերել գերիներին կամ ծիսական գնդակ խաղի պարտվողին: Համապատասխան աստծուն կարող էին զոհաբերվել տղաներ կամ երիտասարդ աղջիկներ:
Պատմաբանները պարզել են, որ հնդկացիները ինքնակամ զոհաբերությունը համարել են ամենալավ մահը: Այդպիսի ծիսակատարություններ տեղի են ունեցել տաճարներում, որոնցից ամենամեծը` Թենոչթիթլանի տաճարը, եղել է ացտեկների երկրի կենտրոնում: Հենց այստեղ էլ գտնվել է 50 գանգ, մի քանի հարյուր ծնոտային ոսկոր, ինչպես նաև զոհաբերության ծեսի քարեր: Բոլոր գանգերը պատկանում են 20-35 տարեկան կանանց և տղամարդկանց, որոնք ապրել են ավելի քան 500 տարի առաջ:
Հնէաբանները կարծում են, որ գտածոն կօգնի ավելի լավ պատկերացում կազմել ացտեկների հավատքի և ծիսակարգերի վերաբերյալ:








































