Թերևս քչերը գիտեն, որ հայտնի երգիչ, կոմպոզիտոր, ռուսական շոու բիզնեսի վրացական դեմքը հանդիսացող Սոսո Պավլիաշվիլին սարսափելի ավտովթարի է ենթարկվել, որի մեղավորը պատահարի պահին ալկոհոլի ազդեցության տակ է եղել:
Վթարի մեղավորը ոչ մի վնասվածք, նույնիսկ քերծվածք չի ունեցել, իսկ Պավլիաշվիլին դեմքի լուրջ վնասվածքներ է ստացել, նաև ուղեղի ցնցում տարել: Այդ պահին բժիշկները գլխի չեն ընկել, բայց պատահարից մի քանի շաբաթ անց, երբ երգիչը էպիլեպսիայի նոպա է ունեցել, նրանք դա համարել են ավտովթարից ստացած ուղեղի ցնցման հետևանք: Սարսափելին այն է եղել, որ նոպաները սկսվել են նաև գործընկերների միջավայրում, գնացքի մեջ կամ օդանավում: Դրանից հետո մի քանի օր է պահանջվել, որ երգիչն ուշքի գա:
Երգչի տառապանքը տևել է այնքան, մինչև որ նրա քաղաքացիական կինը նրան դուստր է պարգևել: Այդ պահից իսպառ անհետացել են էպիլեպսիայի նոպաները: «Կարծես Աստված պարգևելով դստերս` միաժամանակ վերցրեց հիվանդությունը»,- նշում է Սոսոն: Երգիչն իր բոլոր երեք երեխաներին համարում է երկնքից իջած հրեշտակներ:









































