«Միլան»-ի հարձակվող Ռոբինյոն խոսել է թիմի`առաջնությունը հաղթելու շանսերի մասին:
«Կարող եք ինձ խելագար համարել, բայց «Միլան»-ն ի զորու է այս տարի դառնալ չեմպիոն: Մեր թիմի կազմը լիովին համապատասխանում է նման հաջողության հասնելու համար: Հիմա մեզ միայն պետք է երկու-երեք խաղ անընդմեջ հաղթանակ տոնել, ու թիմը նորից կմտնի պայքարի մեջ:
Քանի դեռ թիմը չի սկսել հաղթել, մարզիչը լինելու է ճնշման տակ: Եթե նրա մոտ էլ ինչ-որ բան այն չէ, ապա դա կազդի թիմի վրա: Շատ եմ ցավում, որ Ալեգրիի մոտ հիմա բարդ շրջան է: Ի դեպ, դա ոչ մի կերպ չի փոխել գործի նկատմամբ նրա վերաբերմունքը»,- Ռոբինյոյի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:






































