Մադրիդի «Ռեալ»-ը լրջորեն զբաղված է նոր դարպասապահի փնտրտուքներով:
Հայտնի է դարձել, որ «Ռեալ»-ի ղեկավարությունը որոշել է նոր դարպասապահ ձեռք բերել, ով կկարողանա գոնե ինչ-որ մրցակցություն ցուցաբերել Իկեր Կասիլյասին:
Ակումբը կարծում է, որ եթե Իկերը վնասվածք ստանա կամ որակազրկվի, թիմը չի ունենա արժանի փոխարինող, իսկ մադրիդցիներին պետք է դարպասապահ, որի վրա կարելի է հույս դնել:
Ադանը, ով հիմա հանդիսանում է երկրորդ դարպասապահը, ամենայն հավանականությամբ ամռանը կլքի թիմը, ինչն էլ ստիպում է ակումբին արագացնել նոր դարպասապահ գտնելու պրոցեսը:








































