Թունիսում իշխող կոալիցիան, որը ղեկավարում է իսլամիստական «Ան-Նահդա» կուսակցությունը, հայտարարել է 2013թ.-ի հունիսի 23-ին նախագահական ընտրությունների անցկացման մասին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Թունիսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, կկայանա 2013-ի հուլիսի 7-ին:
Ինչպես նշում է գործակալությունը` երկրի ղեկավարը կընտրվի թափանցիկ քվեարկությամբ:
Ներկայիս նախագահ Մոնսեֆ Ալ-Մարզուկին այդ պաշտոնին է նշանակվել 2011թ.-ի դեկտեմբերին:








































