Կիրակի օրը Բելգիայում տեղի են ունենալու 509 վարչական շրջանների ընտրություններ: Քաղաքապետների և տեղի պատգամավորների պաշտոններին հավակնում է 5000 թեկնածու, այդ թվում՝ գեղեցկության մրցույթի հաղթողներ, նախկին մարզիկներ, հեռուստասերիալների աստղեր և նույնիսկ բրեք-դանսի արհեստավարժ պարող:
Գլխավորն այս մեծ ամբոխի մեջ չմոլորվելն է:
Բելգիայում քվեարկությունը քաղաքացիական պարտք է, ընտրությանը չմասնակցելու դեպքում սպասվում է տուգանք: Եվրամիության օրենքների համաձայն` տեղական ընտրություններին կարող են մասնակցել ԵՄ կազմի մեջ մտնող 27 երկրների բնակիչներ. միայն պետք է գրանցվել: Բելգիայում թեկնածուներն առաջադրվում են կուսակցական ցուցակով, սակայն ընտրողները կարող են ուղղակի նշել իրենց նախընտրած քաղաքական գործչի անունը: Այդ պատճառով ընտրություններում մրցում են ոչ այնքան կուսակցությունները, որքան անհատները, ովքեր դիմում են ամենաանհավանական ռազմավարության` ընտրողների համակրանքը շահելու նպատակով:
Բելգիացիներն ակտիվորեն մասնակցում են երկրի քաղաքական կյանքին: Բելգիան ղեկավարում է վեց ասամբլեա: Կուսակցություններ ձևավորելիս բելգիացիները ստիպված են լինում հաշվի առնել մշակութային և լեզվական տարբերությունները:
Բելգիայում կա ավելի քան 30 քաղաքական կուսակցություն, որոնցից միայն 14-ն են մտել խորհրդարան:








































