Առաջին անգամ Գերմանիայի պատմության ընթացքում բունդեսրատի` Գերմանիայի դաշնային հողերի ներկայացուցչություն, նախագահ է դարձել «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչը` հաղորդում է ARD-ը: Հոկտեմբերի 12-ին այդ պաշտոնին ընտրվել է Բադեն-Վյուրտեմբերգի վարչապետ 64-ամյա Վինֆրիդ Կրեչմանը: Պաշտոնապես նա պաշտոնին կանցնի նոյեմբերի 1-ին` փոխարինելով Բավարիայի վարչապետ` Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հորսթ Զեխոֆերին:
Կրեչմանը հայտարարել է, որ պատրաստվում է բունդեսրատի աշխատանքը ավելի թափանցիկ դարձնել, իսկ դաշնության գաղափարը` ավելի ընդունելի:
Նշենք, որ բունդեսրատի ներկայացուցչին ընտրում են մեկ տարով:












































