Հոկտեմբերի 12-ին Microsoft-ը բացել է Windows 8 Pro-ի նախնական պատվերը, հայտնում են ընկերության բլոգում, փոխանցում է Lenta.ru-ն: Կարելի է նախնական պատվեր տալ մինչև Windows 8 Pro լրացումով DVD, նաև` խոշորագույն արտադրողների համակարգիչներ (Acer, ASUS, Dell, HP, Samsung և Sony)` նոր ОС-ով:
Մինչև Windows 8 Pro-ով տարբերակը կարժենա 70 դոլար, ОС-ն դրա օգնությամբ նորացնել կկարողանան Windows XP-ի, Vista-ի և Windows 7-ի տերերը: Այդպիսի թարմացումը համացանցի միջոցով կարժենա 40 դոլար, այն հասանելի կդառնա Windows 8-ի պաշտոնական թողարկման օրը` հոկտեմբերի 26-ին: Նրանք, ովքեր Windows 7 օպերացիոն համակարգով համակարգիչը ձեռք են բերել 2012-ի հունիսի 2-ից 2013-ի հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում, համացանցով թարմացումը կկարողանան ձեռք բերել 15 դոլարով:
Windows 8 Pro-ի լրիվ մանրածախ տարբերակ չի թողարկվի, այն հնարավոր կլինի ձեռք բերել միայն OEM տարբերակով, որը, ըստ Newegg-ի տեղեկության, կարժենա 140 դոլար:
Վերը նշված բոլոր գները կգործեն մինչև 2013-ի վերջ, ինչից հետո զգալիորեն կբարձրանան:
Windows 8-ի հետ միաժամանակ Microsoft-ը կթողարկի նոր Surface պլանշետը: