Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը հայտնել է, որ չի ճանաչում Դմիտրի Սելյուկ անունով ֆուտբոլային գործակալի:
«Ես չգիտեմ, թե ով է Սելյուկը: Ես գործակալի ծառայություններից չեմ օգտվում և չեմ էլ պատրաստվում օգտվել: Չեմ ցանկանում, որպեսզի լինի այնպիսի մի մարդ, ով կկարողանա ցանկացած պահի օգտագործել անունս: Ավելի լավ է, ես իմ աշխատանքով ցուցադրեմ բոլորին, որ ամեն ինչ կարող եմ անել առանց գործակալի օգնության»,- հայտարարել է Հենրիկը:
Հիշեցնենք, որ վերջերս «Ուկրաինսկի ֆուտբոլ» պարբերականի միջոցով Սելյուկը հայտնել էր, թե Հենրիկ Մխիթարյանն իր հաճախորդն է, և որ նա առաջարկներ չի ստացել եվրոպական գրանդներից:







































