Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Հայ մեծերին չէր կարելի անարժեք քանդակներով մոտեցնել մարդկանց. Մկրտիչ Մինասյան

Հայ մեծերին չէր կարելի նման անարժեք քանդակներով մոտեցնել մարդկանց: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ խոսելով քաղաքի ճարտարապետական լուծումների բացերի և առաջնահերթությունների շուրջ:

Ըստ Մ. Մինասյանի՝ կան լավ լուծումներ, որոնցից մեկն այն է, որ բակերի կամարաձև անցումները երիտասարդ նկարիչները հաճելի դարձրեցին: Բանախոսը, սակայն, ցավով խոսեց վերջին շրջանում քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված հայ մեծանուն գրողների, դերասանների քանդակների մասին: Նրա համոզմամբ՝ չէր կարելի մեծերին նման ձևով մոտեցնել մարդկանց, այն էլ` երիտասարդներին, ովքեր չեն լսել նրանց անունները:

«Հաղորդումներից մեկի ժամանակ քանդակներից մեկի հեղինակն ասաց, որ պատվերը նման ձևով է իջեցված եղել: Ես համաձայն եմ, որ գոյություն ունի քաղաքային ժանր՝ քաղաքացու կերպարով արձաններ: Բայց երբ Եղիշե Չարենցի քանդակ է դրվում քաղաքում, այն պետք է մեծարժեք գործ լինի, Մհեր Մկրտչյանի կերպարը նման խեղկատակային կերպարով պետք է չլիներ, քանի որ ոչ բոլորը գիտեն, որ նրա այդ կերպարը իր դերերից ինչ-որ մեկն է: Մեծերին նման ձևով ներկայացնելն անթույլատրելի եմ համարում»,- ասաց ճարտարապետը՝ շարունակելով, որ նման մեծ գործիչներին արտասահմանում մեծարժեք գործերով են ներկայացնում:

Անդրադառնալով «Հին Երևան» նախագծին՝ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ այն դեռևս նախագծման փուլում է, սակայն, նրա խոսքով, դա հին Երևանի իմիտացիան է: «Դա իմիտացիա էլ չէ: Դա իրականում պետք է լիներ քաղաքի կենտրոնում ամբողջությամբ կանաչ, հանգստյան գոտի, ոչ հագեցված կառույցներով, որպեսզի կանայք, ծերերն այդտեղ հանգստանան: Եթե մի քանի շենքեր քաղաքի այդ հատվածում պահպանվեին և ներգրավվեին այդ ծրագրում, լավ կլիներ, բայց հիմա մենք այդ ծրագիրը հագեցնում ենք ուրիշ տեղ քանդված, համարակալված շենքերի տեղադրմամբ, դա սխալ ճանապարհ է»,- կարծիք հայտնեց Ճարտարապետների միության նախագահը՝ ընդգծելով, որ քաղաքի հուշարձանները, հին կառույցներն ունեն որոշակի կանոն՝ տեղափոխության դեպքում կորցնում են իրենց նշանակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում