Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն պաշտոնական այցով գտնվում է Շվեյցարիայում,- հաղորդում է Грузия-online-ը:
Նա հանդիպել է Շվեյցարիայի կանցլեր և արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյի հետ:
«Մենք հիանալիորեն համագործակցում ենք, և քաղաքական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, սակայն տնտեսական շփումները զրոյական են: Նման բարձր մակարդակի պետք է հասնենք նաև տնտեսական համագործակցության մեջ»,- ասել է Վաշաձեն:
Կողմերը քննարկել են նաև Վրաստանի տարածքում առկա հակամարտություններն ու Ռուսաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցության բանակցային գործընթացը: