Հինգ երեխաների մայր, Դալլասի 23-ամյա բնակչուհի Էլիզաբեթ Էսկալոնին դատապարտել են 99 տարվա ազատազրկման իր երկամյա դստերը` Ժոզելինին խոշտանգումների ենթրակելու համար: Մեղադրող կողմը պահանջել էր 45 տարվա ազատազրկում:
Դատական գործի նյութերի համաձայն՝ 2011 թ. սեպտեմբերին Էսկոլանը ծեծել է իր դստերը կաթի տարայով, կոտրել աղջկա կողերը, որից հետո երեխայի ձեռքը սոսնձել է պատին:
Ծեծի արդյուքնում երեխան ուղեղում արյան զեղում է ստացել, ունեցել է կողերի ջարդվածքներ, բազմաթիվ կապտուկներ և կծելու հետևանքով առաջացած հետքեր, ձեռքերի որոշ հատվածներ մաշկահան էին արված: Երեխան կոմայի մեջ է մնացել մի քանի օր:
Դատական գործընթացի արդյունքում մեղադրող կողմը բազմաթիվ ապացույցներ է ներկայացրել, որ Էլիզաբեթը սառնարյուն մայր է եղել և բազմիցս դիմել է խոշտանգումների: Նաև փաստեր են ներկայացվել, որոնք ապացուցել են, որ դեռահաս տարիքում նա սպառանցել է սպանել մորը: Նա հանցագործ խմբավորման մեջ է եղել և 11 տարեկանից մարիհուանա է ծխել:
Դատարանում Էսկալոնը խնդրել է հանդուժող լինել, հավաստիացրել է, որ մեղանչում է արածի համար և երբեք իրեն չի ների այն ամենի համար, ինչ արել է սեփական դստեր նկատմամբ: Ներկայումս Ժոզելինը և նրա մյուս քույրերն ու եղբայրները` այդ թվում այս տարի ծնված փոքրիկը, գտնվում են տատիկի խնամքի տակ: