Ռուսաստանը և Չինաստանը նշում են Սիրիայի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը ՄԱԿ-ի ԱԽ և ժնևյան համաձայնագրի որոշումներին համապատասխան:
Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունից հաղորդել են, որ ուրբաթ օրը ՌԴ նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ տեղակալ Միխայիլ Բոգդանովը Մոկվայում անցկացրել է խորհրդատվություն Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալ Չժայ Ցզյունի հետ` հանդես գալով խնդրի հնարավորինս արագ լուծման օգտին` ՄԱԿ-ի ԱԽ և ժնևյան համաձայանության` 2012թ. հուլիսի 30-ին «Գործող խմբի» ընդունած որոշումների շրջանականերում:
«Այս խնդրի լուծման հարցում նշվում է, որ կարևոր դեր է վերապահված ՄԱԿ-ի և ԱՊԼ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին»,- նշվում է փաստաթղթում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում առկա ընդահանուր խնդիրները, դրանց զարգացման միտումները, ինչպես նաև պաղեստինյան խնդիրը և Պարսից Ծոցում տիրող իրավիճակը, ասվում է ռուսական արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
«Կարծիքների փոխանակումը հաստատել է քննարկվող հարցերի շուրջ Ռուսաստանի և Չինաստանի կարծիքների համապատասխանությունը: Հնչած տեսակետի համաձայն` Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում տիրող հակամարտությունները կլուծվեն հենց այդ ժողովուդների կողմից, ազգային երկխոսությունների միջոցով և առանց որևէ արտաքին միջամտության:
Միջազգային հանրության ջանքերը այդ գործընթացներին աջակցելու հարցում պետք է հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա` ներառելով տվյալ պետությունների անկախության, ազգային ինքնության և տարածքային ամբողջականության պահպանման հանդեպ հարգանքը»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:












































