Թբիլիսիի ТЭВЗ ավանում գտնվող լիմոնադի արտադրամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ վնասվածքներ են ստացել: Այս մասին Trend-ը տեղեկացել է արտակարգ իրավիճակների ծառայությունում:
Դեպքի վայրում աշխատում են փորձագետները, իսկ նախնական վարկածի համաձայն, պայթել է թթվածնի բալոն:
Պայթյունը հզոր է եղել և խուճապ է առաջացրել մոտակա բնակելի շենքերում: