Warner Bros. ընկերությունը հավանության է արժանացրել «Վրեժ» կատակերգության նկարահանումը, որում գլխավոր դերեր են կատարելու Սիլվեսթր Ստալոնեն և Ռոբերտ դե Նիրոն: Այս մասին հաղորդում է Deadline կայքը:
Դե Նիրոն կխաղա բռնցքամարտիկի դեր, որը թոշակի է անցել, բայց համաձայնել է ևս մեկ մարտ անցկացնել ռինգում: Նրա մրցակցի դերը կկատարի Ստալոնեն: Եվս մեկ կերպարի` կազմակերպչի դերը կխաղա կատակերգակ Քեյվին Հարտը:
Ռևանշի բեմադրմամբ զբաղվում է Պիտեր Սիգալը:
Ավելի վաղ թե՛ դե Նիրոն, թե՛ Ստալոնեն խաղացել են բռնցքամարտիկների դեր դրամատիկ ֆիլմերում:
Ստալոնեն 1976 թ. «Ռոկի» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը: Ֆիլմը առաջադրվել է տասը «Օսկար»-ի համար և ստացել է դրանցից երեքը:








































