Արգենտինայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան հայտարարել է, որ Աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլի Ուրուգվայի ու Չիլիի հավաքականների դեմ խաղերը նշանակությունը չի կարելի թերագնահատել:
Նա նշել է, որ այդ երկու խաղերում հաղթանակներ տանելը գրեթե հավասար կլինի առաջնության ուղեգիր նվաճելուն:
«Եթե այս երկու խաղերում 6 միավոր վաստակենք, ապա շատ կմոտենանք մունդիալին: Բայց նախ և առաջ պետք է փորձել հաղթել այդ խաղերը, իսկ մնացածի մասին կխոսենք հետո:
Իսկ այս խաղերում հաղթանակ տանելու համար պետք է հաղթողի հոգեբանությամբ խաղալ, ինչը մեր թիմին բնորոշ է»,- հայտարարել է Դի Մարիան:








































