Երկուշաբթի Երևանից դժվար էր հասնել Կապան: Մարտիության տոների կապակցությամբ նախ ուսանողները երեկ մեկնել են իրենց տները, ու բոլոր մեքենաները Կապանում էին: Առավոտյան էլ թերևս մեկ-երկու մեքենա Կապանից ճանապարհվեց Երևան:
Միաժամանակ ուղևորներին ու վարորդներին վախեցրել էր ճանապարհին մնալու հավանականությունը:
Կիրակի ձնաբքի պատճառով էլի փակվել էր Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսան-Հարժիսի խաչմերուկ ճանապարհահատվածը: Այն հնարավոր դարձավ բացել միայն այսօր` ժամը 13:00-ի մոտակայքում:
Չնայած քամին մեղմացել է, բայց ձյունը նորից լցվում է ճանապարհը:
«Ոսմար» ընկերության եւ մարզային փրկարարական վարչության աշխատակիցները հերթապահում են ճանպարհին: Ձյուն մաքրող տեխնիկան անընդհատ աշխատում է: Մեղրու լեռնանցքում չնայած կիսամպամած եղանակ է, բայց լեռնացքը երթևեկելի է:








































